ԵՐԵՎԱՆՑԻ ՊԱՏԱՆԻ ԹԵԹԵՎԱՏԼԵՏԸ ԴԱՐՁԱՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՄՆԵՐԻ<br /> ՀԱՂԹՈՂ <br />


ԵՐԵՎԱՆՑԻ ՊԱՏԱՆԻ ԹԵԹԵՎԱՏԼԵՏԸ ԴԱՐՁԱՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՄՆԵՐԻ
ՀԱՂԹՈՂ

  • 09-02-2004 18:14:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մոսկվայում անցկացված թեթեւ ատլետիկայի երիտասարդական «A» կարգի միջազգային մրցաշարում, որին մասնակցում էին 22 երկրների ներկայացուցիչներ, հիանալի հանդես եկան Հայաստանի մարզիկները: Հեռացատկում փայլուն մրցելույթ ունեցավ 19-ամյա երեւանցի Գագիկ Չալիկյանը: Ցույց տալով 6 մետր 89 սանտիմետր արդյունք` նա հեղինակավոր մրցաշարի հաղթող դարձավ: Շնորհալի պատանին իր ուժերը փորձեց նաեւ 60 մ վազքատարածությունում: Գագիկն այստեղ 7 վրկ արդյունքով ճանաչվեց 5-րդը: Հայաստանի 2-րդ ներկայացուցիչը` վանաձորցի Նարինե Ղազարյանը, աղջիկների արագավազքում` 60 մ տարածությունում, ցույց տվեց 7,83 վրկ ժամանակ եւ գրավեց 7-րդ տեղը:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play