ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱԴՄԻՆՏՈՆԻՍՏՈՒՀԻՆԵՐԻՆ ԼՈՒՐՋ ՄՐՑԱԿԻՑՆԵՐ ԵՆ ԲԱԺԻՆ<br /> ԸՆԿԵԼ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱԴՄԻՆՏՈՆԻՍՏՈՒՀԻՆԵՐԻՆ ԼՈՒՐՋ ՄՐՑԱԿԻՑՆԵՐ ԵՆ ԲԱԺԻՆ
ԸՆԿԵԼ

  • 09-02-2004 18:10:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Փետրվարի 10-15-ը Սլովակիայի Պրեշով քաղաքում կանցկացվի բադմինտոնի աշխարհի կանանց թիմային առաջնությունը` Յուբերի գավաթի խաղարկությունը: Հայաստանի հավաքական թիմում հանդես կգան Աննա Նազարյանը, Ռուզան Հակոբյանը, Մարիամ Մուրադյանը, Գայանե Մկրտչյանը: Նշենք, որ Հայաստանի բադմինտոնիստուհիներին խմբում լուրջ մրցակիցներ են բաժին ընկել` Ռուսաստանի, Թուրքիայի եւ Ուելսի հավաքականները: Հատկապես ուժեղ է Ռուսաստանի հավաքականը, որի հետ էլ մեկնարկային հանդիպումը կանցկացնեն հայ մարզուհիները: Պայքարը շարունակելու իրավունք կստանա միայն խմբի հաղթողը: Հայաստանի հավաքականի անդամները մինչեւ Սլովակիա մեկնելը մասնակցել են Իրանում անցկացված միջազգային մրցումներին, որտեղ նրանց մրցելույթները բավականին համեստ էին:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play