«ՓՅՈՒՆԻԿԸ» ԱՌԱՋԻՆ ԵՐԿՈՒ ԽԱՂԵՐՆ ԱՎԱՐՏԵՑ ՈՉ-ՈՔԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՎ<br />


«ՓՅՈՒՆԻԿԸ» ԱՌԱՋԻՆ ԵՐԿՈՒ ԽԱՂԵՐՆ ԱՎԱՐՏԵՑ ՈՉ-ՈՔԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՎ

  • 09-02-2004 17:39:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Իտալիայի Նորչիա քաղաքում ընթանում է «նորչիայի ձմեռային գավաթ» անունը կրող ֆուտբոլի ավանդական, թվով 6-րդ միջազգային մրցաշարը: Հայաստանի չեմիպիոն «Փյունիկը» մրցաշարում իր առաջին հանդիպումը ռումինական «Արջեշ Դաչիա» թիմի հետ ավարտեց 0-0 հաշվով: Երկրորդ խաղում «Փյունիկի» մրցակիցը Ալբանիայի հավաքականն էր, որի հետ հանդիպումը նույնպես ոչ-ոքի (2-2) արդյունքով ավարտվեց: Նորչիայի մրցաշարում Հայաստանի չեմպիոնը եւս 2 խաղ կանցկացնի: Փետրվարի 10-ին թիմը մրցելու է ռումինական «Օրադեայի», իսկ 13-ին` «Ունիվերսիտատե» թիմերի հետ:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play