ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՏԻԿՈՒԼՅԱՆԸ ՀԱՂԹԵՑ ԱԳՈՒՐԱ ՀԻԼԶԻ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ<br />


ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՏԻԿՈՒԼՅԱՆԸ ՀԱՂԹԵՑ ԱԳՈՒՐԱ ՀԻԼԶԻ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ

  • 06-02-2004 18:18:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Կալիֆոռնիայի նահանգի Ագուրա Հիլզ քաղաքում օրերս ավարտված «Արեւմտյան դասի առաջնություն» անվանումը կրող մրցաշարում հիանալի հաղթանակ տարավ Հայաստանի ներկայացուցիչ, միջազգային վարպետ Անդրանիկ Մատիկուլյանը: Երիտասարդ շախմատիստը շվեյցարական մրցակարգով անցկացված մրցաշարում 7 հնարավորից վաստակեց 6 միավոր եւ միանձնյա նվաճեց 1-ին մրցանակը: Անդրանիկն առաջ անցավ այնպիսի ուժեղ գրոսմայստերներից, ինչպիսիք են Էլվեստը (Էստոնիա), Երմոլինսկին (ԱՄՆ), Բլատնին (Չեխիա): Նախկին երեւանցի, իսկ այժմ ԱՄՆ-ը ներկայացնող Վարուժան Հակոբյանը վաստակեց 5 միավոր եւ Երմոլինսկու հետ բաժանեց 3-4-րդ տեղերը: Եվս մեկ նախկին երեւանցի, ներկայումս Լոս Անջելեսում բնակվող միջազգային վարպետ Մելիքսեթ Խաչիյանը Կանզաս նահանգի Լինդսբուրգ քաղաքում անցկացված խոշոր մրցաշարում 9 հնարավորից վաստակեց 6 միավոր եւ բաժանեց 4-6-րդ տեղերը: Նա լրացրեց գրոսմայստերի նորմա:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play