«ՓՅՈՒՆԻԿԸ» ՀԱՆԴԵՍ ԿԳԱ ԻՏԱԼԻԱՅՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ<br /> ՄՐՑԱՇԱՐՈՒՄ <br />


«ՓՅՈՒՆԻԿԸ» ՀԱՆԴԵՍ ԿԳԱ ԻՏԱԼԻԱՅՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՄՐՑԱՇԱՐՈՒՄ

  • 02-02-2004 19:45:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկը» փետրվարի 2-ին մեկնեց Իտալիա, որտեղ հանդես կգա Կոմունե դի Նորսիա քաղաքում անցկացվող միջազգային մրցաշարում: «Փյունիկի» մրցակիցները կլինեն մեկ ալբանական եւ 3 ռումինական թիմեր: Մրցաշարը կանցկացվի շրջանային: «Փյունիկը» փետրվարի 5-ին կհանդիպի «Արջեշ», 7-ին` «Ալբանիա», 10-ին` «Օրադեա», 13-ին` «Ունիվերսիտատյա» թիմերի հետ: Մրցաշարի ավարտից հետո «Փյունիկը» կմեկնի Կիպրոս, որտեղ թիմի անդամներից մի քանիսը Հայաստանի ազգային հավաքականի կազմում հանդես կգան 8 երկրների հավաքականների մասնակցությամբ փետրվարի 18-21-ը անցկացվող մրցաշարում:
Նոյյան տապան  -   Սպորտ