ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅԱՄԲ ՈՐՈՇՎԵՑԻՆ ՀԱՅ ՊԱՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻ<br /> ՄՐՑԱԿԻՑՆԵՐԸ ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՋՈՐԴ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ<br />


ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅԱՄԲ ՈՐՈՇՎԵՑԻՆ ՀԱՅ ՊԱՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻ
ՄՐՑԱԿԻՑՆԵՐԸ ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՋՈՐԴ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

  • 02-02-2004 18:50:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Օրերս Գերմանիայում կայացած ՈՒԵՖԱ-ի 7-րդ կոնֆերանսի ժամանակ անցկացված վիճակահանությամբ հայտնի դարձան նաեւ հայ պատանինի ֆուտբոլիստների մրցակիցները 2004-2005թթ.-ի առաջնություններում: Նախընտրական փուլում Հայաստանի մինչեւ 17 տարեկան ֆուտբոլիստների մրցակիցներն են Հոլանդիայի, Ուելսի եւ Թուրքիայի հավաքականները: Մրցաշարը տեղի կունենա Հոլանդիայում, հոկտեմբերի 19-23-ը: Իսկ մինչեւ 19 տարեկանները կմրցեն Ֆրանսիայի, Մակեդոնիայի եւ Ադրբեջանի հավաքականների հետ: Ընտրական մրցաշարը կանցկացվի Մակեդոնիայում, հոկտեմբերի 2-6-ը: Երկու տարիքային խմբերում էլ հաջորդ փուլում պայքարը շարունակելու իրավունք են ստանում մրցաշարերում 1-ին եւ 2-րդ տեղեր գրաված թիմերը: Նշենք, որ Հայաստանի մինչեւ 17 եւ մինչեւ 19 տարեկան ֆուտբոլիստների հավաքականները ներկայումս նախապատրաստվում են Եվրոպայի 2003-2004 թվականների առաջնությունների 2-րդ ընտրական փուլի մրցումներին:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play