ՀԱՅ ԸՄԲԻՇՆԵՐԸ ՆՎԱՃԵՑԻՆ ԱԹԵՆՔԻ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԵՎՍ 2 ՈՒՂԵԳԻՐ<br />


ՀԱՅ ԸՄԲԻՇՆԵՐԸ ՆՎԱՃԵՑԻՆ ԱԹԵՆՔԻ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԵՎՍ 2 ՈՒՂԵԳԻՐ

  • 02-02-2004 17:15:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում անցկացվեց ազատ ոճի ըմբշամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշար, որտեղ յուրաքանչյուր քաշային կարգում 1-5-րդ տեղերը գրաված մարզիկները արժանացան 2004 թվականի ամռանը Աթենքում կայանալիք օլիմպիական խաղերի ուղեգրերին: Մրցաշարին մասնակցեցին Հայաստանի 4 ըմբիշներ, որոնցից 2-ը բավականին հաջող հանդես եկան: Մարտին Բերբերյանը (55 կգ) եւ Արա Գեւորգյանը (74 կգ) իրենց քաշային կարգերում 3-րդ տեղեր գրավեցին եւ օլիմպիադայի 2 ուղեգիր նվաճեցին: Սա Հայաստանի ազատ ոճի ըմբիշների արդեն 3-րդ ուղեգիրն է: Նշենք, որ առ այսօր Աթենքի օլիմպիադային մասնակցելու իրավունք են ստացել Հայաստանի 11 մարզիկներ: Նրանց թիվը, հավանական է, ավելանա, քանի որ առաջիկա ամիսներին տարբեր մարզաձեւերի Եվրոպայի առաջնություններում եւ միջազգային մրցաշարերում նույնպես կխաղարկվեն օլիմպիական ուղեգրեր:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play