ԳԵՐԱԶԱՆՑՎԵՑ ՀՀ-Ի 30-ԱՄՅԱ ՌԵԿՈՐԴԸ<br />


ԳԵՐԱԶԱՆՑՎԵՑ ՀՀ-Ի 30-ԱՄՅԱ ՌԵԿՈՐԴԸ

  • 29-01-2004 16:25:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մոսկվայում անցկացվեց լողի աշխարհի գավաթի խաղարկությունը, որին մասնակցեցին Հայաստանի 2 ներկայացուցիչներ: Հաջող էր Վարդուհի Ավետիսյանի մրցելույթը, որ թեեւ բրաս լողաոճի 100 մ մրցատարածությունում բարձր տեղ չգրավեց, սակայն կարողացավ Հայաստանի նոր ռեկորդ սահմանել: Վ.Ավետիսյանի ցույց տված արդյունքը` 1 րոպե 15,7 վայրկյան, գերազանցում է շուրջ 30 տարի առաջ սահմանած ՀՀ ռեկորդը: Ցավոք, նույնպես բրաս լողաոճում հանդես եկած Հայաստանի երկրորդ ներկայացուցիչը` Հայկ Կարապետյանը, ցածր արդյունք ցույց տվեց:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play