«ԱՐԱՐԱՏԻ» ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ՄԵՂԱԴՐՈՒՄ ԵՆ ՖՈՒՏԲՈԼԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ<br /> ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻՆ ԱՆԱՐԴԱՐ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՔԻ ՄԵՋ<br />


«ԱՐԱՐԱՏԻ» ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ՄԵՂԱԴՐՈՒՄ ԵՆ ՖՈՒՏԲՈԼԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ
ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻՆ ԱՆԱՐԴԱՐ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՔԻ ՄԵՋ

  • 27-01-2004 19:20:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Արարատ» ֆուտբոլային ակումբի հովանավոր Հրաչ Կապրիելյանը դժգոհ է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, որը թիմին նախորդ մրցաշրջանի սկզբին 1 տարով որակազրկելով, այժմ էլ թույլ չի տալիս հանդես գալու երկրի առաջնության բարձրագույն խմբում` առաջարկելով, ցանկության դեպքում, խաղալ 1-ին խմբում: Այս մասին Հ.Կապրիելյանը հայտարարեց հունվարի 27-ին Երեւանի «Կոնգրես» հյուրանոցում կայացած ասուլիսում, որին մասնակցում էին նաեւ ակումբի փոխնախագահ Գագիկ Գրիգորյանը եւ թիմի գլխավոր մարզիչ Արկադի Անդրեասյանը: Դեռեւս անցյալ տարեվերջին ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը խոստացել էր «Արարատից» մասնակցության հայտ ներկայացվելու դեպքում այն գործկոմի քննարկմանը դնել եւ դրական լուծում տալ: Սակայն, հունվարի 26-ին, լրագրողների հետ հերթական հանդիպման ժամանակ, Ռ.Հայրապետյանը հայտարարեց, թե քանի որ ակումբը հայտը ներկայացրել է ուշացումով, իսկ Արկադի Անդրեասյանն էլ իր պայմաններն է թելադրում, ապա «Արարատի» հարցը ֆեդերացիայի գործկոմում չի քննարկվի, եւ բարձրագույն խմբի մրցաշարը կրկին կանցկացվի առանց «Արարատի»: Ստեղծված իրավիճակի կապակցությամբ իրենց մտահոգությունները հայտնեցին նաեւ Գ.Գրիգորյանն ու Ա.Անդրեասյանը: Ասուլիսի կազմակերպիչները նշեցին, որ ակումբի նկատմամբ ֆեդերացիայի կողմից անարդար վերաբերմունք է դրսեւորվում:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play