ՎԻՇՎԱՆԱԹԱՆ ԱՆԱՆԴԸ ԴԱՐՁԱՎ «ԿՈՐՈՒՍ» ՄՐՑԱՇԱՐԻ ՀԱՂԹՈՂ<br />


ՎԻՇՎԱՆԱԹԱՆ ԱՆԱՆԴԸ ԴԱՐՁԱՎ «ԿՈՐՈՒՍ» ՄՐՑԱՇԱՐԻ ՀԱՂԹՈՂ

  • 26-01-2004 17:45:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ավարտվեց Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում անցկացվող շախմատային ավանդական փառատոնը, որը կրում էր հովանավորի` «Կորուս» ընկերության, անունը: Թեեւ փառատոնի շրջանակներում միաժամանակ ընթանում էին մի քանի մրցաշարեր, սակայն բոլորի ուշադրության կենտրոնում գլխավոր մրցաշարն էր, քանի որ այստեղ հանդես էին գալիս աշխարհի համարյա բոլոր ուժեղագույն գրոսմայստերները: Ըստ ՖԻԴԵ-ի դասակարգման սանդղակի «Ա» մրցաշարը շատ բարձր` 19-րդ, կարգի էր, իսկ 14 մասնակիցների միջին վարկանիշը` 2702: Մրցաշարում վստահ հանդես եկավ Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), որը 8,5 միավորով նվաճեց հաղթողի կոչումն ու արժանացավ գլխավոր մրցանակին: Նրանից ընդամենը կես միավորով ետ մնացին 2-3-րդ տեղերը բաժանած Մայքլ Ադամսը (Անգլիա) եւ Պետեր Լեկոն (Հունգարիա): Ի դեպ, վերջինս միակ մասնակիցն էր, որը ոչ մի պարտություն չկրեց: Հայաստանի ներկայացուցիչ Վլադիմիր Հակոբյանը 13 հանդիպումներից 3-ը շահեց, 6-ը ոչ-ոքի ավարտեց, 4-ում պարտություն կրեց եւ 6 միավորով բաժանեց 9-11-րդ տեղերը: Վ.Հակոբյանի արդյունքը համապատասխանում է իր վարկանիշային գործակցին, թեեւ նա կարող էր անհամեմատ բարձր տեղ գրավել, եթե փոքր-ինչ հաջող խաղար սեւ խաղաքարերով:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play