Հասարակական քննարկում Երևանի գլխավոր հատակագծի ճշգրտման նախագծի վերաբերյալ


Հասարակական քննարկում Երևանի գլխավոր հատակագծի ճշգրտման նախագծի վերաբերյալ

  • 17-09-2011 15:21:35   |   |  Հայտարարություններ
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը Երեւանի քաղաքապետարանի եւ «Երեւաննախագիծ ինստիտուտ» ՓԲԸ հետ համատեղ կազմակերպում է հասարակական քննարկում Երեւանի գլխավոր հատակագծի ճշգրտման նախագծի վերաբերյալ: Քննարկման նպատակն է շահագրգիռ հասարակայնությանը ներկայացնել Երեւան քաղաքի 2005-2020թթ. հատակագծում առաջարկվող փոփոխություններն ու դրանց հիմնավորումները եւ լսել քաղաքացիների ու մասնագետների կարծիքն ու առաջարկությունները նախագծի վերաբերյալ: Հասարակական քննարկումը կկայանա ս.թ. սեպտեմբերի 28-ին, ժամը` 14:00-18:00 «Կոնգրես» հյուրանոցի «Մեծ շքասրահում»: Միջոցառման մասնակիցներին խնդրում ենք նախապես գրանցվել` տեղեկացնելով Լենա Նազարյանին lena@transparency.am էլեկտրոնային հասցեով կամ 569910 եւ 553069 հեռախոսահամարներով մինչեւ ս.թ. սեպտեմբերի 26-ը: Քննարկվող նախագծին, այդ թվում` նկարագրական մասին ու քարտեզներին, կարող եք ծանոթանալ աշխատանքային օրերին ժամը 10:00-17:00 հետեւյալ վայրերում. «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ, հասցե` Այգեստան 9-րդ փող. տուն 6, «Երեւաննախագիծ ինստիտուտ» ՓԲԸ, հասցե` Փ.Բյուզանդի1/3, 3-րդ հարկ, Երեւանի Օրհուսի կենտրոն, հասցե` Չարենցի 46, 1-ին հարկ: Նախագծի մասին ընդհանուր տեղեկությունները եւ քարտեզները նաեւ տեղակայված են www.transparency.am եւ www.aarhus.am ինտերնետային կայքերում:
Նոյյան տապան  -   Հայտարարություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play