ՄԵԿՆԱՐԿԵՑ ՎԻՏԱԼԻ ԶԱՍՏՈՒԽՈՎԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐԸ<br />


ՄԵԿՆԱՐԿԵՑ ՎԻՏԱԼԻ ԶԱՍՏՈՒԽՈՎԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐԸ

  • 22-01-2004 17:32:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանի պետհամալսարանի մարզադահլիճում հունվարի 22-ին մեկնարկեց հանրահայտ բասկետբոլիստ եւ մարզիչ Վիտալի Զաստուխովի հիշատակին նվիրված մրցաշարը: ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ, ՀՀ վաստակավոր մարզիչ Վ.Զաստուխովը երկար տարիներ հանդես է եկել Հայաստանի եւ Խորհրդային Միության հավաքականների կազմում, եղել Եվրոպայի չեմպիոն եւ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: Հուշամրցաշարին մասնակցող Երեւանի, Արարատի, Էջմիածնի եւ Թբիլիսիի 8 թիմերը նախ կմրցեն 2 խմբերում, ապա նրանցից 4 լավագույնները պայքարը կշարունակեն օլիմպիական մրցակարգով: Հաղթող թիմը հայտնի կդառնա հունվարի 26-ին:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play