«ՓՅՈՒՆԻԿԸ» ԴՈՒՐՍ ՄՆԱՑ «ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԱՎԱԹԻ»<br /> ՄՐՑԱՊԱՅՔԱՐԻՑ <br />


«ՓՅՈՒՆԻԿԸ» ԴՈՒՐՍ ՄՆԱՑ «ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԱՎԱԹԻ»
ՄՐՑԱՊԱՅՔԱՐԻՑ

  • 21-01-2004 18:45:00   | Հայաստան  |  Սպորտ
ՄՈՍԿՎԱ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մոսկվայում ընթացող «Համագործակցության երկրների չեմպիոնների գավաթի» 12-րդ խաղարկությունում անհաջող հանդես եկավ Երեւանի «Փյունիկը»: Մեր չեմպիոնը միեւնույն` 0-1 հաշվով պարտվեց Էստոնիայի չեմպիոն «Ֆլորային» եւ Ուկրաինայի չեմպիոն «Դինամոյին», 2-1 հաշվով հաղթեց Թուրքմենստանի չեմպիոն «Նիսային» ու «C» խմբում գրավեց 3-րդ տեղը: «Փյունիկն» այդպիսով դուրս մնաց հետագա պայքարից: Խմբից քառորդ եզրափակիչ փուլում հանդես գալու իրավունք ստացան «Դինամոն» եւ «Ֆլորան»: «Համագործակցության երկրների չեմպիոնների գավաթի» խաղարկության հաղթող թիմը կորոշվի հունվարի 25-ին կայանալիք եզրափակիչ խաղում:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play