ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ 75-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՊԱՏԱՆԵԿԱՆ ՇԱԽՄԱՏԻ<br /> ՓԱՌԱՏՈՆԸ Ի ՀԱՅՏ ԲԵՐԵՑ ՆՈՐ ԱՆՈՒՆՆԵՐ<br />


ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ 75-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՊԱՏԱՆԵԿԱՆ ՇԱԽՄԱՏԻ
ՓԱՌԱՏՈՆԸ Ի ՀԱՅՏ ԲԵՐԵՑ ՆՈՐ ԱՆՈՒՆՆԵՐ

  • 20-01-2004 17:15:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Չեսս» շախմատային ակադեմիայի նախաձեռնությամբ անցկացվեց պատանեկան շախմատի փառատոն, որը նվիրված էր աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան 75-ամյակին: Տղաները մրցեցին 4, իսկ աղջիկները` 2 տարիքային խմբերում: Մրցումներն անցկացվեցին շվեյցարական մրցակարգով, 9 մրցափուլով: Բոլոր 6 մրցաշարերում ընդհանուր առմամբ հանդես եկան 223 մասնակիցներ: Հետաքրքիր եւ լարված մրցապայքարի արդյունքում խմբերի հաղթողներ դարձան հետեւյալ շախմատիստները. աղջիկներ - Աստղիկ Մեսեջյան (Երեւան, մինչեւ 12 տարեկանների խումբ), Անահիտ Խառատյան (Վանաձոր, 13-18 տ.), տղաներ - Նորայր Թորոսյան (Գյումրի, մինչեւ 10 տ.), Գրիգոր Դիլանյան (Էջմիածին, 11-12 տ.), Գեւորգ Ալավերդյան (Հրազդան, 13-14 տ.), Վահրամ Մեջլումյան (Երեւան, 15-18 տ.): Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Չեսս» ակադեմիայի ղեկավար, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը, փառատոնը շատ կարեւոր եւ անհրաժեշտ էր մեր պատանի շախմատիստների համար: «Այն ի հայտ բերեց նոր անուններ: Մենք կրկին համոզվեցինք, որ հանրապետության քաղաքներում ու մարզերում քիչ չեն օժտված երեխաները, որոնց հետ, իհարկե, պետք է լուրջ աշխատանք տանել»,- ասաց նա: Ըստ Ս.Լպուտյանի, հունվարի 21-30-ը Արզնիում կանցկացվ ձմեռային ուսումնամարզական հավաք, որին կհրավիրվեն նաեւ այս մրցումներում աչքի ընկած մի խումբ շախմատիստներ:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play