ԱՆԱՆԴԸ ՊԱՀՊԱՆՈՒՄ Է ԱՌԱՋԱՏԱՐԻ ԴԻՐՔԵՐԸ «ԿՈՐՈՒՍ» ՄՐՑԱՇԱՐՈՒՄ<br />


ԱՆԱՆԴԸ ՊԱՀՊԱՆՈՒՄ Է ԱՌԱՋԱՏԱՐԻ ԴԻՐՔԵՐԸ «ԿՈՐՈՒՍ» ՄՐՑԱՇԱՐՈՒՄ

  • 20-01-2004 17:05:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում շարունակվող «Կորուս» շախմատային մրցաշարի 8-րդ մրցափուլում Հայաստանի ներկայացուցիչ Վլադիմիր Հակոբյանը ոչ-ոքի խաղաց հոլանդացի Լյուկ վան Վելիի հետ եւ այժմ 4 միավորով բաժանում է 7-8-րդ տեղերը: Հերթական հանդիպումը Վ.Հակոբյանը կանցկացնի մոլդավացի Վիորել Բոլոգանի հետ: Մրցաշարի միանձնյա առաջատարը հնդիկ շախմատիստ Վիշվանաթան Անանդն է, որը 3-րդ անընդմեջ հաղթանակը տարավ` 8 հանդիպումներում 6 միավոր վաստակելով: 2-րդ տեղում է անգլիացի Մայքլ Ադամսը` 5,5 միավոր, 3-րդում` հունգարացի Պետեր Լեկոն` 5 միավոր:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play