ՆՈՐԱԲԱՑ «ԿՎԱՆՏ» ԱԿՈՒՄԲՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՏԵՐԱՆ<br /> ԲԻԼԻԱՐԴԻՍՏՆԵՐԻ ՄՐՑԱՇԱՐԸ<br />


ՆՈՐԱԲԱՑ «ԿՎԱՆՏ» ԱԿՈՒՄԲՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՏԵՐԱՆ
ԲԻԼԻԱՐԴԻՍՏՆԵՐԻ ՄՐՑԱՇԱՐԸ

  • 19-01-2004 19:42:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Բիլիարդի հանրապետական ֆեդերացիայի նորաբաց «Կվարտ» ակումբում անցկացվեց վետերան բիլիարդիստների մրցաշարը, որին մասնակցեցին Երեւանի, Գյումրիի եւ Էջմիածնի 16 ներկայացուցիչներ: Մրցումներն անցկացվեցին «Ռուսական բուրգ» խաղաձեւից` կիսաօլիմպիական մրցակարգով (2 պարտություն կրած մասնակիցը դուրս էր մնում հետագա պայքարից): Երկօրյա մրցաշարի եզրափակիչում հանդիպեցին 52-ամյա Սամվել Արիստակեսյանը (Էջմիածին) եւ 67-ամյա Վանիկ Դաբաղյանը (Երեւան): Ավելի ուժեղ գտնվեց Ս.Արիստակեսյանը, որն էլ մրցաշարի հաղթող դարձավ: 3-րդ մրցանակակիր դարձավ մարզաձեւի հանրապետական ֆեդերացիայի նորընտիր նախագահ Արտավազդ Գրիգորյանը (Երեւան): Մրցումներում 1-3-րդ տեղերը գրաված բիլիարդիստներին հանձնվեցին հովանավորի` «Գրեյթ Վելլի» ընկերության, սահմանած մրցանակները:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play