ՎԵՅԿ ԱՆ ԶԵԵԻ ՄՐՑԱՇԱՐԻ 4-ՐԴ ՄՐՑԱՓՈՒԼՈՒՄ ՎԼԱԴԻՄԻՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ<br /> ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԿՐԵՑ <br />


ՎԵՅԿ ԱՆ ԶԵԵԻ ՄՐՑԱՇԱՐԻ 4-ՐԴ ՄՐՑԱՓՈՒԼՈՒՄ ՎԼԱԴԻՄԻՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ
ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԿՐԵՑ

  • 15-01-2004 17:24:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում շարունակվում է շախմատային մրցաշարը, որին տարբեր երկրների 14 հանրահայտ գրոսմայստերներ են մասնակցում: 4-րդ մրցափուլում անհաջողության մատնվեց գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը. նա պարտություն կրեց բուլղարացի Վեսելին Թոփալովից: Այժմ երեւանցի շախմատիստը 1,5 միավորով տեղ է զբաղեցնում աղյուսակի 2-րդ կեսում: Մրցապայքարը գլխավորում են միանգամից 5 մասնակիցներ` Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Պետեր Լեկոն (Հունգարիա), Վեսելին Թոփալովը (Բուլղարիա), Վլադիմիր Կրամնիկը եւ Պյոտր Սվիդլերը (երկուսն էլ` Ռուսաստան), որոնք 4 հնարավորից 2,5-ական միավոր են վաստակել: 5-րդ մրցափուլում Վլադիմիր Հակոբյանը մրցելու է Հոլանդիայի ներկայացուցիչ Իվան Սոկոլովի հետ:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play