ՍՏԵՂԾՎԵԼ Է «ԱՐԴԱՐ ԽԱՂԻ» ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ<br />


ՍՏԵՂԾՎԵԼ Է «ԱՐԴԱՐ ԽԱՂԻ» ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

  • 14-01-2004 19:10:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ցանկացած մարզական մրցությունում տարած հաղթանակից ու վաստակած միավորներից պակաս կարեւոր չեն մասնակիցների վարքը, իրար նկատմամբ դրսեւորած վերաբերմունքը եւ ազնիվ մրցապայքարը, ինչին եւ կոչված են հետեւելու «Արդար խաղի» կոմիտեները: Այդպիսի կոմիտե է ստեղծվել նաեւ Հայաստանում, որի նախագահն է միջազգային գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը: «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցի հետ զրույցում նորաստեղծ կոմիտեի նախագահը նշեց, որ ցանկացած կազմակերպություն կամ անհատ քաղաքացի կարող է մինչեւ այս տարվա օգոստոսի 1-ը իր թեկնածուին առաջադրել «Արդար խաղի» 2003թ.-ի մրցանակաբաշխությանը մասնակցելու համար: Թեկնածուների թվից ընտրված լավագույնները մինչեւ սեպտեմբերի 1-ը կներկայացվեն Եվրոպայի «Արդար խաղի» կոմիտե: Ազնիվ մրցապայքարում աչքի ընկած մարզիկները կպարգեւատրվեն շնորհակալագրերով, պատվավոր դիպլոմներով, Պիեռ դը Կուբերտյենի, Ժան Բորոտրայի, Վիլլի Դաումեի հաղթանշաններով:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play