ԼՐԱՑԱՎ ՍԱՄԲՈՅԻ ԵՎ ՁՅՈՒԴՈՅԻ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑԻ<br /> 20-ԱՄՅԱԿԸ<br />


ԼՐԱՑԱՎ ՍԱՄԲՈՅԻ ԵՎ ՁՅՈՒԴՈՅԻ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑԻ
20-ԱՄՅԱԿԸ

  • 13-01-2004 17:35:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Լրացավ սամբոյի եւ ձյուդոյի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի 20-ամյակը: Նրա սաները աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում նվաճել են 170 մեդալներ, այդ թվում 52-ը` ոսկե, 37-ը` արծաթե, 81-ը` բրոնզե: Մարզադպրոցը ստեղծման պահից գլխավորում է սպորտի վարպետ, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ, միջազգային բարձրագույն կարգի մրցավար Լեոնիդ Հայրապետյանը: Հենց նա է հեղինակել դպորցի անցած ուղու եւ սաների նվաճումների մասին պատմող «Չեմպիոնների դպրոց. 20 տարի» գիրքը: Հունվարի 13-ին Հայաստանի գրողների միությունում նշվեց մարզադպրոցի հոբելյանը, ինչպես նաեւ տեղի ունեցավ Լ.Հայրապետյանի գրքի շնորհանդեսը: Ողջույնի խոսով հանդես եկան ՀՀ Սպորտկոմիտեի նախագահ, ՀԱՕԿ-ի նախագահ Իշխան Զաքարյանը, գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը, հրապարակախոս Զորի Բալայանը:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play