ՎԼԱԴԻՄԻՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ ՎԵՅԿ ԱՆ ԶԵԵԻ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ<br />


ՎԼԱԴԻՄԻՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ ՎԵՅԿ ԱՆ ԶԵԵԻ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ

  • 09-01-2004 17:10:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Վլադիմիր Հակոբյանը մասնակցելու է հունվարի 10-ին Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում մեկնարկող «Կորուս» մրցաշարին, որը ըստ ՖԻԴԵ-ի դասակարգման սանդղակի բավական բարձր` 19-րդ, կարգն ունի: «Կորուսի» 14 մասնակիցների թվում են նաեւ այնպիսի հանրահայտ գրոսմայստերներ, ինչպիսիք են Վլադիմիր Կրամնիկը, Պյոտր Սվիդլերը (Ռուսաստան), Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Ալեքսեյ Շիրովը (Իսպանիա), Պետեր Լեկոն (Հունգարիա), Վեսելին Թոփալովը (Բուլղարիա), Մայքլ Ադամսը (Անգլիա) եւ Յան Թիմանը (Հունգարիա): Մրցաշարի մասնակիցների միջին վարկանիշը 2702 է:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play