ՇԱԽՄԱՏԻՍՏՈՒՀԻ ԷԼԻՆԱ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ ՃԱՆԱՉՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ 2003<br /> ԹՎԱԿԱՆԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԻԿ<br />


ՇԱԽՄԱՏԻՍՏՈՒՀԻ ԷԼԻՆԱ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ ՃԱՆԱՉՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ 2003
ԹՎԱԿԱՆԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԻԿ

  • 23-12-2003 18:00:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի ավանդական հարցման արդյունքներով Հայաստանի 2003թ. լավագույն մարզիկ է ճանաչվել շախմատի Եվրոպայի թիմային առաջնության հաղթող Էլինա Դանիելյանը (395 միավոր): 2-րդ տեղում է ծանրորդ Գեւորգ Դավթյանը, որը այս տարի նվաճել է աշխարհի փոխչեմպիոնի կոչումը (355 միավոր): Եռյակը եզրափակում է Եվրոպայի թիմային առաջնության մեկ այլ չեմպիոնուհի` Լիլիթ Մկրտչյանը (335 միավոր): 1-ին տասնյակում տեղեր են զբաղեցնում նաեւ ծանրորդ Աշոտ Դանիելյանը (248), ձյուդոիստ Արմեն Նազարյանը (205), նավամոդելիստ Հրաչյա Շահազիզյանը (183), ազատ ոճի ըմբիշ Մամեդ Աղաեւը (182), հունահռոմեական ոճի ըմբիշներ Լեւոն Գեղամյանը (141) եւ Ռոման Ամոյանը (137), սամբիստ Երվանդ Գրիգորյանը (110):
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play