ՀՇԿՏ-Ի ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԻԱՆՁՆՅԱ ԱՌԱՋԱՏԱՐԸ ԳԵՎՈՐԳ<br /> ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ Է <br />


ՀՇԿՏ-Ի ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԻԱՆՁՆՅԱ ԱՌԱՋԱՏԱՐԸ ԳԵՎՈՐԳ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ Է

  • 23-12-2003 16:20:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Չորս մրցափուլ է անցկացվել Հայաստանի շախմատիստի կենտրոնական տան (ՀՇԿՏ) տղամարդկանց առաջնությունում: Միանձնյա առաջատարը սպորտի վարպետ Գեւորգ Հարությունյանն է, որը շահել է իր բոլոր հանդիպումները: 3,5-ական միավորով 2-5-րդ տեղերում են Դավիթ Պետրոսյանը, Տիգրան Գասպարյանը, Լեւոն Բաբոջյանը եւ Զավեն Անդրեասյանը: Առաջատար հնգյակին հետեւող 6 շախմատիստները 3-ական միավոր են վաստակել: Շվեյցարական խաղակարգով անցկացվող առաջնության ավարտին մնացել է 5 մրցափուլ:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play