ԳՐՈՍՄԱՅՍՏԵՐ ԱԼԲԵՐՏ ՊՈՂՈՍՅԱՆԸ ՀԱՂԹԵՑ ՌԵՆՁՅՈՒԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ<br /> ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ<br />


ԳՐՈՍՄԱՅՍՏԵՐ ԱԼԲԵՐՏ ՊՈՂՈՍՅԱՆԸ ՀԱՂԹԵՑ ՌԵՆՁՅՈՒԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

  • 22-12-2003 18:35:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ավարտվեց ռենձյուի Հայաստանի հերթական առաջնությունը: 10 մասնակիցները երկրի չեմպիոնին որոշեցին շրջանային խաղակարգով անցկացված մրցաշարում: 9 հնարավորից վաստակելով 8 միավոր` 1-ին տեղը գրավեց եւ չեմպիոնի կոչումը նվաճեց միջազգային գրոսմայստեր Ալբերտ Պողոսյանը: 7-ական միավորով 2-3-րդ տեղերը բաժանեցին Դավիթ Մոսինյանը եւ Սամվել Անթանյանը: 2-րդ մրցանակակիր ճանաչվեց Մոսինյանը, քանի որ նրա մրցաշարային գործակիցներն ավելի բարձր էին: Մոսինյանն ու Անթանյանը, ինչպես նաեւ 6,5 միավորով 4-րդ տեղը գրաված Երեւանի չեմպիոն Ռաֆայել Ներսիսյանը կմասնակցեն 2004թ. հուլիսին Երեւանում կայանալիք ռենձյուի աշխարհի պատանեկան առաջնությանը:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play