ՎԱՐԴԱՆ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՀԱՂԹԵՑ ՀՇԿՏ-Ի<br /> ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ<br />


ՎԱՐԴԱՆ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՀԱՂԹԵՑ ՀՇԿՏ-Ի
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

  • 22-12-2003 18:33:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Տիգրան Պետրոսյանի անվան Հայաստանի շախմատիստի կենտրոնական տան առաջնության եզրափակիչին 26 մարզիկներ մասնակցեցին: Շվեյցարական խաղակարգով անցկացված արագ խաղի մրցաշարում 1-ին տեղը գրավեց Վարդան Մելքոնյանը, որը 7 հանդիպումներում վաստակեց 6,5 միավոր: Հաղթողից 1 միավորով ետ մնաց 2-րդ մրցանակակիր Լեւոն Բաբուջյանը: 5-ական միավորով 3-4-րդ տեղերը բաժանեցին Վահագն Խաչատրյանը եւ Բենիամին Գալստյանը: Ավելի բարձր լրացուցիչ ցուցանիշների շնորհիվ 3-ը ճանաչվեց Խաչատրյանը: Նշված 4 շախմատիստները, ինչպես նաեւ 5-6-րդ տեղերը բաժանած Սեդրակ Մաթեւոսյանն ու Վարդան Դանիելյանը իրավունք ստացան մասնակցելու ՀՇԿՏ-ի 2004թ. առաջնության եզրափակիչ մրցաշարին:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play