ՊԱՐԳԵՎՆԵՐ ՀԱՆՁՆՎԵՑԻՆ ՖՈՒՏԲՈԼԻ 2003-Ի ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ<br /> ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԻՆ<br />


ՊԱՐԳԵՎՆԵՐ ՀԱՆՁՆՎԵՑԻՆ ՖՈՒՏԲՈԼԻ 2003-Ի ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ
ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԻՆ

  • 19-12-2003 19:45:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայֆիլհարմոնիայի փոքր դահլիճում դեկտեմբերի 19-ին տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի 2003 թվականի մրցաշրջանի մրցանակակիրների պարգեւատրման արարողությունը: ՀՀ Ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի անդամ, ֆիզկուլտուրայի ինստիտուտի ռեկտոր Վահրամ Առաքելյանը առաջնության 1-ին խմբի մրցաշարում հաղթանակած Երեւանի «Կիլիկիա» ակումբի ղեկավարներին ու ֆուտբոլիստներին հանձնեց փոքր ոսկե մեդալներ ու 1-ին կարգի դիպլոմներ: «Կիլիկիայի» ավագ Կարեն Զաքարյանին հանձնվեց փոխանցիկ գավաթը: Բարձրագույն խմբում երրորդ տեղը գրաված Գյումրիի «Շիրակ» թիմին Հանրապետական ֆեդերացիայի կողմից բրոնզե մեդալներ հանձնեց գործկոմի անդամ, «Դինամո-2000» ակումբի նախագահ Լեւոն Հասրաթյանը: Բարձրագույն խմբի մրցաշարում 2-րդ տեղը գրավելու համար արծաթե մեդալներով ու 2-րդ կարգի դիպլոմներով պարգեւատրվեցին Երեւանի «Բանանցի» ղեկավարները, մարզիչներն ու ֆուտբոլիստները: Ի դեպ, թիմի հարձակվող Արա Հակոբյանը, մրցակիցների դարպասը խփելով 45 գնդակ, ճանաչվել է առաջնության լավագույն ռմբարկու, ինչպես նաեւ Հայաստանի 2003 թվականի լավագույն ֆուտբոլիստ: Գլխավոր պարգեւները` ոսկե մեդալներն ու փոխանցիկ գավաթը, հանձնվեցին Երեւանի «Փյունիկի» ներկայացուցիչներին: Պարգեւները թիմին հանձնեց հանրապետական սպորտկոմիտեի փոխնախագահ Միքայել Իսպիրյանը: «Ֆուտբոլ+» շաբաթաթերթի «Արդար խաղի» մրցանակը հանձնվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ` Ռուբեն Հայրապետյանին:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play