«ԿՈՒՐԱՇ» ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ՀԱՅ ՎԱՐՊԵՏՆԵՐԸ 4 ՄԵԴԱԼ ՆՎԱՃԵՑԻՆ<br /> ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ<br />


«ԿՈՒՐԱՇ» ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ՀԱՅ ՎԱՐՊԵՏՆԵՐԸ 4 ՄԵԴԱԼ ՆՎԱՃԵՑԻՆ
ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

  • 19-12-2003 17:25:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ստամբուլում անցկացվեց ուզբեկական «կուրաշ» ըմբաշամարտի Եվրոպայի հերթական առաջնությունը, որին մասնակցեցին 10 երկրների մարզիկներ ու մարզուհիներ: Առաջնությունում գերազանց հանդես եկան Հայաստանի հավաքականի անդամներ, Նոր Հաճընի մարզադպրոցի սաներ Անուշ եւ Անի Հակոբյան քույրերը: Անուշը 52 կգ քաշային մարզուհիների մրցապայքարում հաղթեց իր բոլոր մրցակցուհիներին, գրավեց 1-ին տեղն ու արժանացավ Եվրոպայի չեմպիոնուհու ոսկե մեդալին: Անին, մրցելով 57 կգ քաշային կարգում, գրավեց 2-րդ տեղը եւ պարգեւատրվեց արծաթե մեդալով: Քույրերի մարզիչը ՀՀ վաստակավոր մարզիչ Էդվարդ Անտոնյանն է: Հաջող էր երեւանցի Սվետլանա Անտոնյանի մրցելույթը: Նա 70 կգ քաշային կարգում գրավեց 3-րդ տեղը եւ արժանացավ բրոնզե մեդալի: Հայաստանի կանանց հավաքականը թիմային հաշվարկում 2-րդն էր: Իսկ առաջինը Թուրքիայի մարզուհիներն էին: Հայաստանի տղամարդկանց թիմի անդամներից պարգեւի արժանացավ միայն Գագիկ Շահբազյանը (73 կգ քաշային կարգ): Գյումրեցի մարզիկը գրավեց 3-րդ տեղն ու պարգեւատրվեց բրոնզե մեդալով:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play