ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-ԻՆ ՊԱՐԳԵՎՆԵՐ ԿՀԱՆՁՆՎԵՆ ՖՈՒՏԲՈԼԻ 2003-Ի<br /> ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԻՆ<br />


ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-ԻՆ ՊԱՐԳԵՎՆԵՐ ԿՀԱՆՁՆՎԵՆ ՖՈՒՏԲՈԼԻ 2003-Ի
ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԻՆ

  • 18-12-2003 19:40:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 19-ին Հայֆիլհարմոնիայի փոքր դահլիճում տեղի կունենա Հայաստանի ֆուտբոլի 2003թ. մրցաշարի մրցանակակիրների մեծարման հանդիսավոր արարողությունը: Ֆուտբոլի հանրապետական ֆեդերացիան երկրի առաջնության բարձրագույն խմբի մրցաշարի հաղթող «Փյունիկ» (Երեւան), 2-րդ մրցանակակիր «Բանանց» (Երեւան) եւ 3-րդ մրցանակակիր «Շիրակ» (Գյումրի) թիմերին կպարգեւատրի ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալներով: Կպարգեւատրվի նաեւ առաջին խմբի մրցաշարի հաղթող եւ բարձրագույն խմբում հանդես գալու իրավունք նվաճած «Կիլիկիան» (Երեւան): Մրցանակներ կստանան նաեւ աչքի ընկած մարզիչները եւ ֆուտբոլիստները: Հայաստանի 2003թ. լավագույն ֆուտբոլիստ փանաչված, «Բանանցի» հարձակվող Արա Հակոբյանը կստանա 500 դոլար պարգեւավճար ու եւս 300 դոլար` առաջնությունում բոլորից շատ (45) գնդակ խփելու համար:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play