ՀՇԿՏ-Ի ՉԵՄՊԻՈՆԻ ԿՈՉՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՅՔԱՐԻ ՄԵՋ ԵՆ ՄՏԵԼ 60<br /> ՇԱԽՄԱՏԻՍՆԵՐ<br />


ՀՇԿՏ-Ի ՉԵՄՊԻՈՆԻ ԿՈՉՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՅՔԱՐԻ ՄԵՋ ԵՆ ՄՏԵԼ 60
ՇԱԽՄԱՏԻՍՆԵՐ

  • 18-12-2003 19:35:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սկսվել է Հայաստանի շախմատիստի կենտրոնական տան հերթական առաջնությունը: Մրցումներին մասնակցում են 2151 եւ ավելի բարձր անհատական վարկանիշ ունեցող, ինչպես նաեւ ընտրական փուլը հաղթահարած 60 շախմատիստներ: Առաջնությունն անցկացվում է շվեյցարական խաղակարգով, 9 մրցափուլով: Այն նաեւ ընտրական բնույթ է կրում. չեմպիոնի կոչումից բացի, խաղարկվում են Հայաստանի 2004թ. առաջնության առաջին խմբի մրցաշարի 10 ուղեգրեր: Բոլոր մրցանակակիրները, ինչպես նաեւ մինչեւ 12 եւ մինչեւ 16 տարեկան շախմատիստներից լավագույն արդյունք ցույց տվածները կարժանանան դրամական մրցանակների: ՀՇԿՏ-ի չեմպիոնը կստանա 100 հազար դրամ պարգեւավճար: Առաջին անգամ Հայաստանի շախմատիստի կենտրոնական տան առաջնության արդյունքները կուղարկվեն ՖԻԴԵ, որտեղ կհաշվարկվեն մրցումների մասնակիցների միջազգային վարկանիշները:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play