«ՀՈՒՅՍԸ» ՀԱՂԹԵՑ ՆԱՐԴՈՒ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ<br />


«ՀՈՒՅՍԸ» ՀԱՂԹԵՑ ՆԱՐԴՈՒ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

  • 18-12-2003 15:25:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Սիգարոն» եւ «Արմենիա-Լադա» ընկերությունների հովանավորությամբ Շախմատիստի կենտրոնական տանն անցկացվեց նարդու Հայաստանի առաջնությունը: Երկար խաղաձեւոմ Հայաստանի չեմպիոն դարձավ Գուրգեն Մխիթարյանը, որը եզրափակիչում հաղթեց Խաչիկ Մելիքյանին: 3-րդ մրցանակակիր դարձավ Գագիկ Սարգսյանը: Կարճ (բակգամոն) խաղաձեւում չեմպիոնի կոչումը նվաճեց Մհեր Մելքոնյանը: 2-րդ եւ 3-րդ տեղերում են, համապատասխանաբար, Արշակ Թադեւոսյանը եւ Ժորա Շուխյանը: Կարճ խաղաձեւի թիմային մրցումներում 1-ին տեղը գրավեց եւ չեմպիոն հռչակվեց «Հույս» թիմը: 2-րդ եւ 3-րդ տեղերը գրավեցին «Շանս» եւ «Մանուշակ» թիմերը:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play