ԱՆԱՀԻՏ ԽԱՌԱՏՅԱՆԸ` ՀՇԿՏ-Ի ՉԵՄՊԻՈՆՈՒՀԻ<br />


ԱՆԱՀԻՏ ԽԱՌԱՏՅԱՆԸ` ՀՇԿՏ-Ի ՉԵՄՊԻՈՆՈՒՀԻ

  • 12-12-2003 16:36:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի շախմատիստի կենտրոնական տան առաջնությունում 1-2-րդ տեղերը 7,5-ական միավորով բաժանեցին Անահիտ Խառատյանը (Վանաձոր) եւ Մարիաննա Գասպարյանը (Գյումրի): Առավել բարձր մրցաշարային գործակիցներ ուներ Անահիտ Խառատյանը, որն էլ ճանաչվեց ՀՇԿՏ-ի չեմպիոնուհի եւ նվաճեց Հայաստանի 2004 թվականի առաջնության բարձրագույն խմբի միակ ուղեգիրը: 3-5-րդ տեղերը 6,5-ական միավորով գրավեցին Մարինե Ղազարյանը (Գյումրի), Սիրանուշ Անդրեասյանը (Էջմիածին) եւ Նոնա Սահակյանը (Արմավիր): Լրացուցիչ ցուցանիշներով 3-րդ մրցանակակիր դարձավ Մարինե Ղազարյանը:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play