ԵՎՐՈՊԱԿԱՆ ՅՈԹ ՖԵԴԵՐԱՑԻԱՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ԿՈՐՈՇԵՆ<br /> ՖՈՒՏԲՈԼԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՓՈՒԼԻ ԽԱՂԱՑԱՆԿԸ<br />


ԵՎՐՈՊԱԿԱՆ ՅՈԹ ՖԵԴԵՐԱՑԻԱՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ԿՈՐՈՇԵՆ
ՖՈՒՏԲՈԼԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՓՈՒԼԻ ԽԱՂԱՑԱՆԿԸ

  • 10-12-2003 17:43:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ֆուտբոլի աշխարհի 2006 թվականի առաջնության ընտրական փուլի եվրոպական 1-ին խմբում ընդգրկված երկրների` Հայաստանի, Հոլանդիայի, Չեխիայի, Ռումինիայի, Ֆինլանդիայի, Մակեդոնիայի եւ Անդորայի, ազգային ֆեդերացիաների նախագահները որոշում են ընդունել խմբային մրցաշարի խաղացանկի հարցը քննարկել Ամստերդամում (Հոլանդիա) 2004թ. հունվարի 16-ին: Նրանցից յուրաքանչյուրը կներկայացնի խաղացանկի իր տարբերակը: Եթե կողմերին չհաջողվի համաձայնության գալ, ապա ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան նրանց կպարտադրի խաղացանկի իր տարբերակը: Աշխարհի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցումներն սկսվելու են 2004թ. սեպտեմբերի 4-ից:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play