ՄԵԿՆԱՐԿԵՑ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐԸ<br />


ՄԵԿՆԱՐԿԵՑ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐԸ

  • 04-12-2003 16:55:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանի «Դինամո» մարզադահլիճում դեկտեմբերի 4-ին մեկնարկեց փոքր ռակետի հանրահայտ վարպետ, մարզիչ, Խորհրդային Միության բազմակի չեմպիոն Հարություն Հակոբյանի ավանդական հուշամրցաշարը: Մրցումներում հանդես են գալիս Հայաստանի տարբեր քաղաքների ու մարզերի, ինչպես նաեւ Թբիլիսիի եւ Բաթումի 48-ական թենիսիստ-թենիսիստուհիներ: Եռօրյա մրցապայքարում կորոշվեն մենախաղերում, տղամարդկանց, կանանց եւ խառը զուգախաղերում հաղթողները: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտանեց գլխավոր մրցավար, միջազգային կարգի մրցավար Վիգեն Ոսկանյանը, մրցաշարում հանդես են գալիս Հայաստանի համարյա բոլոր ուժեղագույն թենիսիստները: Նշվեց, որ հուշամրցաշարը վերջին փորձամրցումն է 2004 թվականի սկզբին Քաթարում անցկացվելիք աշխարհի թիմային առաջնությունից առաջ:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play