ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՄԵԿՆԵՑ ՍՈՉԻ<br />


ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՄԵԿՆԵՑ ՍՈՉԻ

  • 03-12-2003 16:39:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը մեկնել է Սոչի, որտեղ մասնակցելու է միջազգային խոշոր մրցաշարի: Թիմի ավագ մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանն ու նրա օգնական Կարեն Աղամալյանը թիմում ընդգրկել են 12 մարզիկների, որոնք հանդես կգան 8 քաշային կարգերում: Սոչիի մրցաշարը փաստորեն վերջին փորձամրցումը կլինի 2004 թվականի փետրվարին կայանալիք Եվրոպայի առաջնությունից եւ նախաօլիմպիական ընտրական մրցաշարերից առաջ: Հենց այս մրցումներում են խաղարկվելու Աթենքի օլիմպիադայի ուղեգրերը:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play