ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԵՔ ԸՄԲԻՇՆԵՐ ԴԱՐՁԱՆ ՆԻՍՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ<br /> ՄՐՑԱՇԱՐԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԵՔ ԸՄԲԻՇՆԵՐ ԴԱՐՁԱՆ ՆԻՍՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՄՐՑԱՇԱՐԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐ

  • 03-12-2003 16:35:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ֆրանսիայի Նիս քաղաքում անցկացված հունահռոմեական եւ ազատ ոճերի ըմբշամարտի միջազգային մրցումներում հայաստանցի երեք մարզիկներ դարձան մրցանակակիրներ: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում բանակային մարզիկ Ռոբերտ Պետրոսյանը, հանդես գալով 97 կգ քաշային կարգում, հաղթեց իր բոլոր մրցակիցներին եւ գրավեց 1-ին տեղը: Իսկ ազատ ոճի ըմբշամարտի մրցումներում Հայաստանի հավաքականի 2 անդամներ` երեւանցիներ Սահակ Բաղդյանը (60 կգ) եւ Արշակ Հայրապետյանը (66 կգ), իրենց քաշային կարգերում 2-րդ տեղերը գրավեցին:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play