ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԸԱՑՎԵՑ ԽԱՂԵՐԻ ՓԱՌԱՏՈՆ` 4 ՄԱՐԶԱՁԵՎՈՎ<br />


ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԸԱՑՎԵՑ ԽԱՂԵՐԻ ՓԱՌԱՏՈՆ` 4 ՄԱՐԶԱՁԵՎՈՎ

  • 01-12-2003 20:15:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Շաշկու եւ ճապոնական գո խաղի հանրապետական ֆեդերացիաների նախագահ Աշոտ Մարգարյանի նախաձեռնությամբ Հայաստանի շախմատիստի կենտրոնական տանը անցկացվեց խաղերի փառատոն, որի ծրագրում ընդգրկված էին շաշկին, գոն, ռենձյուն եւ մարզական բրիջը: 2 օրվա ընթացքում տարբեր սեղանի խաղերի ներկայացուցիչներ հանդես եկան կողք-կողքի` մրցեցին ու ցուցադրական հանդիպումներ անցկացրին: Բավականին ուժեղ կազմ էր հավաքել շաշկու մրցաշարը. 17 մասնակիցների թվում էին մի քանի սպորտի վարպետներ: Հաղթող դարձավ Հայաստանի բազմակի չեմպիոն Ռուբեն Խաչիկյանը, որը 12 հնարավորից 11 միավոր վաստակեց: 2-3-րդ տեղերը 9-ական միավորով բաժանվեցին փորձառու Հրանտ Տոնոյանը եւ 11-ամյա Տիգրան Հարությունյանը: Գործակիցների աղյուսակի շնորհիվ 2-րդ մրցանակակիր ճանաչվեց Տոնոյանը: Ռենձյուի մրցաշարին 20 մարզիկներ մասնակցեցին: Այստեղ 1-2-րդ տեղերը, 5 հնարավորից վաստակելով 4,5-ական միավոր, բաժանեցին Ռաֆայել ներսիսյանն ու Սամվել Անթունյանը: 3-4-րդ տեղերը 3,5-ական միավորով բաժանեցին Դավիթ Մոսինյանն ու Էլմիրա Քոչարյանը: Մրցաշարը նաեւ ընտրական բնույթ էր կրում. հաջող հանդես եկած մարզիկներն իրավունք նվաճեցին մասնակցելու դեկտեմբերի 12-ին Հայաստանի առաջնությանը:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play