ՈՐՈՇՎԵԼ ԵՆ ԵՎՐՈՊԱՅԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ<br /> 2-ՐԴ ՓՈՒԼԻ ՄՐՑԱՎԱՅՐԵՐԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ <br />


ՈՐՈՇՎԵԼ ԵՆ ԵՎՐՈՊԱՅԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ
2-ՐԴ ՓՈՒԼԻ ՄՐՑԱՎԱՅՐԵՐԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

  • 26-11-2003 16:55:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Եվրոպայի 2004 թվականի առաջին ընտրական փուլը հաջողությամբ հաղթահարելով, հետագա պայքարը շարունակելու իրավունք են նվաճել Հայաստանի 17 եւ 19 տարեկան ֆուտբոլիստների հավաքական թիմերը: 17 տարեկանների խմբում 2-րդ փուլի մրցաշարն իր մոտ անցկացնելու հայտ էր ներկայացրել մասնակից երկրներից միայն Անգլիան, որտեղ էլ 4 թիմեր կմրցեն եզրափակիչ փուլում հանդես գալու համար: Հայաստանի հավաքականը մարտի 24-ին կհանդիպի Անգլիայի, 26-ին` Նորվեգիայի, 28-ին` Իսլանդիայի ֆուբոլիստների հետ: Հայաստանի հավաքականը մրցաշարին կնախապատրաստվի ավագ մարզիչ Խորեն Հովհաննիսյանի գլխավորությամբ: Նախապատրաստությունը կընթանա Երեւանում, Ծաղկաձորում, Արարատում եւ Քլեր Ֆոնտենում (Ֆրանսիա): 19 տարեկանների խմբում առաջնության 2-րդ փուլի ընտրական մրցաշարն իրենց մոտ անցկացնելու առաջարկություն էին ստացել մասնակից 4 երկրներից 3-ը` Հայաստանը, Պորտուգալիան եւ Սլովակիան: Հենց վերջինիս թեկնածությունն էլ հաստատեց ՈՒԵՖԱ-ն: Մրցաշարը նախատեսվում է անցկացնել մայիսի 19-23-ը: Դեռեւս ճշտված չէ, թե Հայաստանի պատանի ֆուտբոլիստները ինչ հերթականությամբ են մրցելու Սլովակիայի, Պորտուգալիայի եւ Գերմանիայի հավաքականների հետ: Հայաստանի ընտրանին նախապատրաստվում է ավագ մարզիչ Ռումինիայի Միխայ Ստոյկայի գլխավորությամբ: Նախատեսվում է 1-ին ուսումնամարզական հավաքն անցկացնել Սոչիում հունվարին: Նշենք, որ եզրափակիչ փուլին մասնակցելու իրավունք կստանան միայն մրցաշարերի հաղթողները:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play