ԾԱՆՐՈՐԴ ԳԵՎՈՐԳ ԴԱՎԹՅԱՆԸ ԴԱՐՁԱՎ ԱՇԽԱՐՀԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ<br />


ԾԱՆՐՈՐԴ ԳԵՎՈՐԳ ԴԱՎԹՅԱՆԸ ԴԱՐՁԱՎ ԱՇԽԱՐՀԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ

  • 20-11-2003 19:04:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Կանադայի Վանկուվեր քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում հիանալի հանդես եկավ 77 կգ քաշային գյումրեցի մարզիկ Գեւորգ Դավթյանը: Երկամարտում նա ցույց տվեց 355 կգ արդյունք եւ գրավեց 2-րդ տեղը, ընդամենը 2,5 կգ-ով զիջելով աշխարհի չեմպիոն դարձած իրանցի Մոհամադ Նեջադին: Հայ մարզիկը երկամարտում նվաճած մեծ արծաթե մեդալից բացի փոքր բրոնզե պարգեւի արժանացավ պոկում վարժությունում (160 կգ) եւ արծաթե` հրում վարժությունում (195 կգ) ցույց տված արդյունքների համար: Նույն քաշային կարգում հանդես եկած Արսեն Մելիքյանը պոկում վարժությունում չկարողացավ բարձրացնել նախնական քաշը եւ «0» միավոր ստացավ: Մրցահարթակ էին ելել Հայաստանի եւս 2 ծանրորդներ` Արմեն Ղազարյանը (62 կգ քաշային կարգ), որը գրավել է 7-րդ տեղը, եւ Արթուր Դանիելյանը (69 կգ)` 19-րդ տեղ: Այժմ Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցնում է 8-րդ տեղը: Ամենայն հավանականությամբ, կարելի է ավելի բարձր տեղի հույս ունենալ, քանի որ հայ եւս 4 ծանրորդներ են մրցասպարեզ մտնելու:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play