«ԿԻԼԻԿԻԱՆ» ՀԱՋՈՐԴ ՄՐՑԱՇՐՋԱՆՈՒՄ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ<br /> ԽՄԲՈՒՄ<br />


«ԿԻԼԻԿԻԱՆ» ՀԱՋՈՐԴ ՄՐՑԱՇՐՋԱՆՈՒՄ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ
ԽՄԲՈՒՄ

  • 20-11-2003 18:50:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ավարտվեց ֆուտբոլի Հայաստանի առաջնության առաջին խմբի մրցաշարը: 12 թիմերի մրցապայքարում առավել հաջող հանդես եկավ Երեւանի «Կիլիկիան», որը 20 հաղթանակ տարավ, 2 խաղում պարտություն կրեց եւ 60 միավորով գրավեց առաջին տեղը: Այսպիսով «Կիլիկիան» 2004 թվականի առաջնությունում հանդես կգա բարձրագույն խմբում, փոխարինելով վերջին` 8-րդ,տեղը գրաված «Արաքսին» (Արարատ): Չի բացառվում նաեւ, որ բարձրագույն խմբի մրցաշարի մասնակիցների թիվը ավելանա: Այդ դեպքում, ամենայն հավանականությամբ, «Արաքսը» կշարունակի մասնակցել ուժեղագույնների մրցապայքարին: Նշենք, որ «Կիլիկիային» 10 միավորով զիջեց երկրորդ տեղը գրաված «Վաղարշապատը» (Էջմիածին):
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play