ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆԸ<br />


ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆԸ

  • 19-11-2003 16:30:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Նոյեմբերի 19-ին Երեւանի Ֆիզկուլտուրայի ինստիտուտում (ԵՖԻ) կայացավ ՀՀ Սպորտկոմիտեի փոխնախագահ, պատմական գիտությունների դոկտոր Միքայել Իսպիրյանի եւ ԵՖԻ-ի ռեկտոր, մանկավարժական գիտությունների դոկտոր Վահրամ Առաքելյանի հեղինակած «Մարզական հանրագիտարանի» շնորհանդեսը: Ինչպես նշված է հանրագիտարանի ներածականում, հրատարակությունը, մասնավորապես, ներառում է տվյալներ օլիմպիական խաղերին, աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններին սփյուռքահայ մարզիկների մասնակցության արդյունքների, ինչպես նաեւ 400-ից ավելի հայաստանցի եւ սփյուռքահայ անվանի մարզիկների, մարզիչների, մարզական գործիչների եւ ֆիզիկական դաստիարակության ոլորտի անվանի գիտնականների վերաբերյալ: Գիրքը հրատարակվել է Հայաստանի ազգային օլիմպիկան կոմիտեի առաջին փոխնախագահ, խոշոր գործարար, ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play