ՖՈՒՏԲՈԼԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ 3-ՐԴ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐԸ ԴԵՌ ՉՊԱՐԶՎԵՑ <br />


ՖՈՒՏԲՈԼԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ 3-ՐԴ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐԸ ԴԵՌ ՉՊԱՐԶՎԵՑ

  • 13-11-2003 19:35:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ֆուտբոլի Հայաստանի 12-րդ առաջնության բարձրագույն խմբի մրցաշարում համարյա բոլոր հարցերը պարզվել են. որոշվել են երկրի չեմպիոնն ու փոխչեմպիոնը, խմբին հրաժեշտ տվող թիմը: Պարզ չէ միայն, թե որ թիմն է դառնալու 3-րդ մրցանակակիր: Այդ առումով շատ կարեւոր էր նոյեմբերի 13-ին կայացած 26-րդ մրցափուլը, քանի որ հանդիպեցին 3-րդ տեղի հավակնորդներ «Միկա» (Աշտարակ) եւ «Շիրակ» (Գյումրի) թիմերը: 1-ին խաղակեսն ընթացավ համառ պայքարում եւ ավարտվեց 0-0 հաշվով: Հանդիպման 2-րդ կեսում «Միկան», օգտվելով այն բանից, որ մրցակցի կազմից հեռացվել է մեկ խաղացող, ուժեղացրեց ճնշումը եւ 3 գնդակ խփեց «Շիրակի» դարպասը` իրենը պահելով անառիկ: Այսպիսով, այս 2 թիմերը վաստակեցին 47-ական միավոր, իսկ 3-րդ մրցանակակրի հարցը կորոշվի վերջին 2 մրցափուլերում: Մրցափուլի մյուս խաղերում այսպիսի արդյունքներ գրանցվեցին. «Լեռնագործ» (Կապան)-«Փյունիկ» (Երեւան)` 0-5, «Բանանց» (Երեւան)-«Դինամո-2000» (Երեւան)` 2-0, «Արաքս» (Արարատ)-«Կոտայք» (Աբովյան)` 0-1: 26 խաղից հետո առջեւում են «Փյունիկը» եւ «Բանանցը», որոնք համապատասխանաբար 70 եւ 60 միավոր են վաստակել:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play