ՀԱՅԱՍՏԱՆԻ ԾԱՆՐԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ԿՊԱՅՔԱՐԵՆ ԵՎ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ<br /> ՄԵԴԱԼՆԵՐԻ, ԵՎ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՈՒՂԵԳՐԵՐԻ ՀԱՄԱՐ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԾԱՆՐԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ԿՊԱՅՔԱՐԵՆ ԵՎ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ
ՄԵԴԱԼՆԵՐԻ, ԵՎ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՈՒՂԵԳՐԵՐԻ ՀԱՄԱՐ

  • 11-11-2003 18:05:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Նոյեմբերի 13-ին Կանադայի Վանկուվեր քաղաքում կմեկնարկեն ծանրամարտի աշխարհի տղամարդկանց եւ կանանց առաջնությունները: Աշխարհի առաջնությունը նաեւ ընտրական բնույթ ունի. այստեղ խաղարկվում են 2004թ. Աթենքի օլիմպիական խաղերի ուղեգրեր: Հայաստանի թիմի գլխավոր մարզիչ Օգսեն Միրզոյանի կարծիքով, Վանկուվերում հավաքականը կարող է թիմային հաշվարկում տեղ գրավել առաջին վեցյակում եւ առավելագույն թվով` 6 մարզիչ ներկայացնել օլիմպիադայում: Վանկուվեր մեկնած Հայաստանի թիմում են հետեւյալ մարզիկները. Արմեն Նազարյան (62 կգ քաշային կարգ), Արթուր Դանիելյան (69 կգ), Արսեն Մելիքյան, Գեւորգ Դավթյան (2-ն էլ` 77 կգ), Տիգրան Քամալյան, Գեւորգ Ալեքսանյան (2-ն էլ 85 կգ), Ռաֆայել Չախոյան (105 կգ) եւ Աշոտ Դանիելյան (105 կգ-ից բարձր): Հայաստանը կանանց առաջնությունում կներկայացնի Հռիփսիմե Խուրշուդյանը (63 կգ քաշային կարգ):
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play