ԱՎԱՐՏՎԵՑ ՁՅՈՒԴՈՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ <br />


ԱՎԱՐՏՎԵՑ ՁՅՈՒԴՈՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ

  • 11-11-2003 18:00:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանի «Դինամո» մարզադահլիճում անցկացվեցին ձյուդոյի Հայաստանի տղամարդկանց ու կանանց առաջնությունները, որոնց մասնակցեցին ավելի քան 100 մարզիկներ ու մարզուհիներ: Երկօրյա մրցապայքարից հետո երկրի չեմպիոններ դարձան հետեւյալ մասնակիցները. տղամարդիկ` 60 կգ` Հովհաննես Դավթյան (Գյումրի), 66 կգ` Արմեն Նազարյան (Հրազդան), 73 կգ` Լեւոն Գալստյան (Երեւան), 81 կգ` Լաերտ Ավագյան (Վանաձոր), 90 կգ` Արամայիս Մարտիրոսյան (Երեւան), 100 կգ` Արթուր Գասպարյան (Երեւան), 100 կգ-ից բարձր` Վահե Սարգսյան (ԲՄԱ): Կանանցից ուժեղագույնների կոչման արժանացան հետեւյալ մարզուհիները` Քրիստինե Նաջարյանը (Երեւան), 63 կգ` Լիլիթ Պողոսյանը (Արտաշատ), 78 կգ` Ռոզա Սահակյանը (Գյումրի): Հայաստանի ուժեղագույն ձյուդոյիստներն այժմ կնախապատրաստվեն եկող տարվա առաջին ամիսներին անցկացվելիք Եվրոպայի առաջնությանն ու միջազգային մրցաշարերին, որտեղ կխաղարկվեն Աթենքի օլիմպիական խաղերի ուղեգրեր: Սակայն առաջիկայում մեր երիտասարդական հավաքականի անդամներին մեկ այլ կարեւոր ստուգատես է սպասում` Եվրոպայի առաջնությունը: Այն տեղի կունենա Բոսնիա-Հերցեգովինայում, նոյեմբերի 22-24-ը: Հավաքականի ավագ մարզիչ Դավիթ Խիթարյանը «Նոյյան Տապան»-ի թղթակցին հայտնեց, որ թիմի թեկնածուները Հայաստանի առաջնությունում բավարար պատրաստականություն ցուցադրեցին: Դա առաջին հերթին վերաբերում է թեթեւ քաշային կարգերում հանդես եկած ձյուդոյիստներին: Ավագ մարզիչը հույս հայտնեց, որ իր սաները Եվրոպայի առաջնությունում կարող են հաջող հանդես գալ:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play