ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ<br /> ՄՐՑԱՆԱԿՆԵՐ ՉՍՏԱՑԱՆ <br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ՄՐՑԱՆԱԿՆԵՐ ՉՍՏԱՑԱՆ

  • 03-11-2003 17:05:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունաստանի Հալկիդիկի քաղաքում անցկացված շախմատի աշխարհի պատանեկան առաջնությանը Հայասանի ներկայացուցիչները հանդես եկան սպասվածից վատ եւ չգարվեցին մրցանակային ոչ մի տեղ: Հայաստանի 16 շախմատիստներից ամենաբարձր արդյունքը ցույց տվեց Հայկ Թամազյանը, որը 11 հնարավորից վաստակելով 8 միավոր, 8-րդ տեղը գրավեց 10 տարեկանների խմբում: Եւս 2-ը` Հրայր Սիմոնյանը (12 տ.) եւ Զավեն Անդրեասյանը (14 տ.), իրենց խմբերում տեղեր գրավեցին 1-ին տասնյակում: Վատ չխաղացին նաեւ Սամվել Տեր-Սահակյանը, Գրիգոր Դիլանյանը (10 տ.), Հրանտ Մելքումյանը (14 տ.), Արման Փաշիկյանը (16տ.): Առաջնությունն ընթացավ 5 տարիքային խմբով` մինչեւ 10, 12, 14, 16 եւ 18 տարեկանների միջեւ: 10 մրցաշարերին մասնակցեցին ընդհանուր առմամբ 85 երկրների 900 պատանի շախմատիստներ ու շախմատիստուհիներ:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play