ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ 6-ՐԴ ՄՐՑԱՓՈՒԼԸ ՇԱՏ ՀԱՋՈՂ ԷՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ<br /> ՊԱՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ<br />


ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ 6-ՐԴ ՄՐՑԱՓՈՒԼԸ ՇԱՏ ՀԱՋՈՂ ԷՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՊԱՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ

  • 29-10-2003 16:24:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունաստանում անցկացվող շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությա 6-րդ մրցափուլում հայ 16 շախմատիստներից 12-ը հաղթանակներ տոնեցին, 2-ը ոչ-ոքի խաղացին, 2-ը պարտվեցին: Պարտություն կրողներից մեկը 18 տարեկանների խմբում հանդես եկող Լեւոն Բաբուջյանն էր, որը նախորդ 5 մրցափուլերում ընդամենը կես միավոր էր կորցրել եւ հավակնում էր ամենաբարձր տեղի: Իսկ ցածր տարիքային խմբերում 6 հնարավորից 5-ական միավոր են վաստակել Հայկ Թամազյանը, Ռուբեն Գաթրջյանը (10 տարեկանների խումբ), Ռոբերտ Հովհաննիսյանը (12 տարեկանների խումբ): Մի փոքր են ետ մնում Սամվել Տեր-Սահակյանը, Գրիգոր Դիլանյանը (10 տ.), Տիգրան Մամիկոնյանը (16 տ): Նրանք, ինչպես եւ Լեւոն Բաբուջյանը, 4,5-ական միավոր ունեն: Առաջնության ավարտին 5 մրցափուլ է մնացել:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play