ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱՐԴԻՍՏՆԵՐԸ 4 ՄՐՑԱՆԱԿ ՆՎԱՃԵՑԻՆ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ<br /> ԱՆՑԿԱՑՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱՐԴԻՍՏՆԵՐԸ 4 ՄՐՑԱՆԱԿ ՆՎԱՃԵՑԻՆ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ
ԱՆՑԿԱՑՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ

  • 29-10-2003 15:04:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ֆրանսիայում անցկացվեց նարդու խոշոր մրցաշար, որին մասնակցում էին տարբեր երկրների ավելի քան 150 ներկայացուցիչներ: Հայաստանի 5 նարդիստներ մասնակցեցին «Բ» խմբի մրցումներին: Հիանալի հաջողության հասավ Ավետիս Ռոստոմյանը, որը շահելով իր բոլոր հանդիպումները` գրավեց 1-ին տեղը: «1-ին շանս»-ի (1 պարտություն ունեցողների) եզրափակիչում հանդիպեցին Հարություն Մարտիրոսյանը եւ Արթուր Մուրադյանը: Հաղթեց եւ 1-ին մրցանակը նվաճեց Մարտիրոսյանը: Եվս մեկ մրցանակ նվաճեց Գագիկ Բաշինջաղյանը. «վերջին շանսում» նա գրավեց 2-րդ տեղը: Այժմ Հայաստանի մի խումբ նարդիստներ պատրաստվում են մասնակցելու Եգիպտոսում կայանալիք միջազգային ներկայացուցչական մրցաշարին:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play