ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ ԱՇԽԱՐՀԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ<br /> ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ԹՎՈՒՄ ԵՆ <br />


ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ ԱՇԽԱՐՀԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ
ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ԹՎՈՒՄ ԵՆ

  • 27-10-2003 16:50:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի 16 ներկայացուցիչներ են հանդես գալիս Հունաստանի Կալիթեա քաղաքում ընթացող շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունում: Մրցումներն անցկացվում են 5 տարիքային խմբով` մինչեւ 10, 12, 14, 16 եւ 18 տարեկանների միջեւ: Անցկացված 4 մրցափուլերից հետո Հայաստանի մի քանի շախմատիստներ գտնվում են իրենց խմբերի առաջատարների թվում: Մինչեւ 10 տարեկան տղաների խմբում Հայկ Թամազյանը միայն հաղթանակներ է տարել եւ 4 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Նույն խմբում հաջող են հանդես գալիս նաեւ Սամվել Տեր-Սահակյանը (3,5 միավոր), Գրիգոր Դիլանյանը եւ Ռուբեն Գաթրջյանը (3-ական): Մինչեւ 12 տարեկանների խմբում հաջող է խաղում Ռոբերտ Հովհաննիսյանը (3 միավոր), իսկ 18 տարեկանների խմբում` Լեւոն Բաբուջյանը (3,5 միավոր): Հայ աղջիկներից ոչ մեկը առաջատարների մեջ չէ: Հունաստան են մեկնել նաեւ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ, շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) պատվավոր փոխնախագահ Վանիկ Զաքարյանը եւ հանրապետական ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, ՖԻԴԵ-ի եվրոպական 5-րդ գոտու նախագահ Գագիկ Հովհաննսիյանը, որոնք կմասնակցեն ՖԻԴԵ-ի կոնգրեսի աշխատանքներին:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play