ԳՐՈՍՄԱՅՍՏԵՐ ԳԱԲՐԻԵԼ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՂԹԵՑ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ<br /> ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ <br />


ԳՐՈՍՄԱՅՍՏԵՐ ԳԱԲՐԻԵԼ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՂԹԵՑ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

  • 20-10-2003 17:48:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Գյուղակադեմիայում անցկացվեց արագ շախմատի Հայաստանի ուսանողական անդրանիկ առաջնությունը: Մասնակիցներից յուրաքանչյուրին ամեն հանդիպմանը տրվում էր 25 րոպե: Չեմպիոնի կոչումը վիճարկեցին տարբեր բուհեր ներկայացնող 10 շախմատիստներ: Առավել հաջող հանդես եկավ միջազգային գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը: Ֆիզկուլտուրայի ինստիտուտի շախմատի բաժանմունքի 2-րդ կուրսի ուսանողը 9 պարտիաներից 8-ում հաղթեց, 1 հանդիպում ավարտեց ոչ-ոքի եւ 8,5 միավորով գրավեց 1-ին տեղը: 7 միավորով 2-րդ մրցանակակիր դարձավ միջազգային վարպետ Դավիթ Պետրոսյանը (ֆիզկուլտուրայի ինստիտուտ): 3-րդը Բենիկ Գալստյանն էր (Ճարտարագիտական համալսարան), որը 6,5 միավոր վաստակեց:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play