Միջազգային Եվրոպական Շարժման Հայաստանյան Կոնգրեսի շրջանակներում սկսել է գործել նոր՝ Երևանյան Բլոգը


Միջազգային Եվրոպական Շարժման Հայաստանյան Կոնգրեսի շրջանակներում սկսել է գործել նոր՝ Երևանյան Բլոգը

  • 26-09-2011 12:50:24   | Հայաստան  |  Հայտարարություններ
Հոկտեմբերի 20-21-ին Երեւանում կայանալիք «Արեւելյան Գործընկերության երկրներում Քաղաքացիական հասարակության դերի խթանումը Եվրոպական ինտեգրման հարցերում» թեմայով Կոնգրեսի շրջանակներում սկսել է գործել Միջազգային Եվրոպական շարժման նոր բլոգը: Ըստ Հայստանի Եվրոպական շարժման քարտուղարության, բլոգը կծառայի որպես գաղափարների փոխանակման պլատֆորմ եւ կօգնի նախապատրաստվել կոնգրեսին: Այսպիսով, կոնգրեսի կազմակերպիչները հրավիրում են Ձեզ կիսվել գաղափարներով եւ բլոգում բարձրացնել այնպիսի հարցեր, ինչպիսիք են օրինակ ԱլԳ երկրներում քաղաքացիական հասարակության զարգացումը, տարածաշրջանային/ազգային բարեփոխումների գործընթացը, վիզայի ազատականացման գործընթացը կամ պարզապես քաղաքացիական հասարակությանը վերաբերվող այնպիսի հարցեր, որոնց մասին արժե խոսել: Ամենաշատ քննարկվող գաղափարները կներկայացվեն կոնգրեսի օրակարգում եւ կքքնարկվեն ԵՄ եւ ԱլԳ երկրների (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա եւ Ուկրաինա) քաղաքացիական հասարակության եւ պետական իշխանությունների կողմից: Կոնգրեսի մասնակիցները երկօրյա ծրագրի շրջանակներում հնարավորություն կունենան աշխատելու քաղաքական ռազմավարության վրա, որը պետք է խորհուրդներ ներառի տարածաշրջանային քաղաքացիական երկխոսության զարգացման վերաբերյալ: Կոնգրեսի հեռանկարային խնդիրն է նպաստել ժողովրդավարության զարացմանը եւ վերացնել քաղաքական որոշումների գործընթացում իշխանությունների եւ քաղաքացիների միջեւ առկա անդունդը: Ձեր կարծիքը կարող եք հայտնել այստեղ. http://yerevanblog.europeanmovement.eu/ Ընդհանուր տեղեկություններ ծրագրի մասին. Որպես Եվրոպական ինտեգրմանը նպաստող ամենահին պլատֆորմ` Միջազգային Եվրապական շարժումը միշտ ձգտել է արդյունավետ երկխոսություն նախաձեռնել քաղաքացիական հասարակության եւ պետական իշխանությունների միջեւ: Վերջերս ՄԵՇ քաղաքական բանավեճ է նախաձեռնել եւ սկսել է գնահատել քաղաքացիական հասարակության եւ պետական իշխանությունների միջեւ երկխուսությունը հարեւան երկրերում, հատկապես անդամության թեկնածու եւ պոտենցիալ թեկնածու երկրներում (Լյուբլանաի եւ Իստանբուլի 2009թ-ի կոնգրեսները) եւ Միջերկրածովյան երկրներում (Ալժիրի 2006թ-ի եւ Ալիկանտեի 2009թ-ի կոնգրեսները): Գալիք Երեւանյան Կոնգրեսը դիտարկվում է որպես հերթական կոնգրես նշված շարքից եւ որպես հաջորդ քայլ` նպաստող քաղաքացիական հասարակության եւ պետական իշխանությունների միջեւ ավելի լայնածավալ երկխոսության զարգացմանը: Կոնգերսը կազմակերպվում է Հայաստանի Եվրոպական շարժման ազգային խորհրդի հետ համագործակցությամբ:
Նոյյան տապան  -   Հայտարարություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play