Տիրգրան Կարապետյան. «Հայաստանի վիճակը երեք նախագահներից ոչ մեկի օրով էլ լավ չի եղել»


Տիրգրան Կարապետյան. «Հայաստանի վիճակը երեք նախագահներից ոչ մեկի օրով էլ լավ չի եղել»

  • 26-09-2011 16:03:12   | Հայաստան  |  Քաղաքական
Թեեւ նախընտրական միտումները շատերի մոտ արդեն ի հայտ են գալիս, Հանրապետական կուսակցությունը դեռ վաղ է համարում զինվել նախընտրական ձեռնարկումներով: Այս մասին հայտարարեց ՀՀ ԱԺ «ՀՀԿ» խմբակցության անդամ Արտակ Զաքարյանը սեպտեմբերի 26-ին կազմակերպված «Նախընտրական պայքարի միտումները Հայաստանում եւ համագործակցության հնարավորությունները քաղաքական ուժերի միջեւ» թեմայով քննարկմանը: Նա նշեց, որ գալիք խորհրդարանական ընտրություններին այլ ուժերի հետ համագործակցության մասին խոսելը նույնպես վաղ է: «Մեր նպատակն է քայլ առաջ կատարել ժողովրդավարական ընտրություններ կազմակերպելու առումով»,- հայտարարեց հանրապետական պատգամավորը: «ՕԵԿ» խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանն էլ նշեց, որ իրենք պատրաստ են համագործակցության բոլոր քաղաքական ուժերի հետ, որպեսզի արդար եւ ժողովրդավարական ընտրություններ տեղի ունենան: «Մեզ համար կարեւոր չէ, թե ում հետ ենք համագործակցելու, այլ կարեւոր է, թե ինչի շուրջ պետք է համագրոծակցենք»,- հայտարարեց «Ժառանգության» ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը: Նա նշեց, որ գալիք համապետական ընտրությունները յուրահատուկ նշանակություն ունեն, քանի որ մեծ է դրանց նկատմամբ միջազգային հանրության ուշադրությունը: ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանն իր հերթին հայտարարեց, թե ժողովրդավարություն, որի մասին այսքան խոսվում է, Հայաստանում գոյություն չունի, քանի որ «չհարգված մարդիկ պատգամավոր են ընտրվում. իսկ հասարակությունն էլ պասիվ է»: Միաժամանակ նա ցանկանում եմ, որպեսզի արտահերթ ընտրություններ տեղի ունենան եւ վերջ տրվի իշխող համակարգին: «Եթե արտահեթ ընտրություններ տեղի չունենան, ապա կընտրվեն նույն դեմքերը եւ Հայաստանի վիճակը չի լավանա»,- նշեց Տ.Կարապետյանը, հավելելով, որ Հայաստանի վիճակը ոչ մի նախագահի օրոք էլ լավ չի եղել:
Նոյյան տապան  -   Քաղաքական