ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանի այցը Ալմելոյի կիրակնօրյա հայկական դպրոց


ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանի այցը Ալմելոյի կիրակնօրյա հայկական դպրոց

  • 26-09-2011 16:32:17   | Նիդեռլանդներ  |  Մամլո հաղորդագրություն

Սեպտեմբերի 24-ին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանն այցելեց Նիդերլանդների Ալմելո քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն կից գործող կիրակնօրյա դպրոց, որտեղ տեղի ունեցած հանդիսության ընթացքում դպրոցին հանձնեց ՀՀ գիտության եւ կրթության նախարարության կողմից տրամադրված ուսումնական ձեռնարկներ, դասագրքեր, դասատետրեր եւ կրթական այլ նյութեր: Հանդիսավոր արարողությունից հետո ՀՀ դեսպանը դպրոցի ուսուցչական կազմի եւ աշակերտական ծնողկոմիտեի անդամների հետ քննարկեց դպրոցի առաջ ծառացած խնդիրներն ու դրանց հաղթահարման ուղիները: ՀՀ դեսպանը հավաստիացրեց, որ դեսպանությունը մշտապես կաջակցի դպրոցին ուսուցումն առավել արդյունավետ եւ բարձր մակարդակով կազմակերպելու համար: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, Ալմելոյի հայկական կիրակնօրյա դպրոցն Նիդերլանդներում ամենամեծն է եւ ունի մոտ հարյուր սան:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն